ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Եկեք իսկապես պաշտպանենք բանակը՝ բանակը քննադատելով»

«Եկեք իսկապես պաշտպանենք բանակը՝ բանակը քննադատելով»
07.07.2014 | 13:54

Այսօր արտագաղթի թեմային նվիրված մամուլի ասուլիսում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշեց, որ արտագաղթը երբեք լրջորեն չի ուսումնասիրվել Հայաստանի իշխանությունների կողմից: Անդրադառնալով հայրենիքի պաշտպանության և սիրո թեմային՝ Հրանուշ Խառատյանը նշեց, որ այն պետք է լինի փոխադարձ:

«Մարդը պետք է տեր զգա այդ տարածքում, ոչ թե ճորտ: Ցավոք, լուրջ խնդիր կա. հայրենիք բառը հաճախ նույնականացվում է իշխանությունների հետ: Հայրենիքի հանդեպ կա պատասխանատվություն, կա նաև իրավունք: Երբ իրավունքի և պատասխանատվության միջև առաջանում է մեծ շեղում, առաջանում են այնպիսի երևույթներ, ինչպիսին շանտաժն է»,- ասաց Հրանուշ Խառատյանը: Նա հիշեց բանակում զոհ գնացող երիտասարդներին, որոնց իրավունքները պաշտպանված չեն:
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը հիշեց ռուս բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկու խոսքերը՝ խուսափեք զոհի կարգավիճակից, քանի որ դա կազմալուծում է կամքը:
Ռուբեն Բաբայանն անդրադարձավ մեդալներին ու պարգևատրումներին՝ նշելով, որ իշխանությունների պարգևները սուտ արժեքներով մարդկանց խաբելու միջոց են:
«Եկեք իսկապես պաշտպանենք բանակը՝ բանակը քննադատելով»,- ասաց Ռուբեն Բաբայանը:
Հրանուշ Խառատյանը հիշեց, որ մեր կյանքում պահպանվել են խորհրդային մտածողությունը, վարչահրամայական կանոնները: Ըստ նրա՝ խոսքի և գործի միջև կա մեծ հակասություն. խոսում են բազմազավակ ընտանիքներին խրախուսելուց, սակայն նրանք իրականում անտեսված են:
Ռուբեն Բաբայանը նշեց, որ զոհի կարգավիճակը միայն սոցիալական վիճակով չի պայմանավորված, այլ նույնիսկ բարձր պաշտոններ ունեցողներն են հայտնվում նման վիճակում, երբ ստիպված են գործել իրենց սկզբունքների դեմ:
Ռուբեն Բաբայանը առաջարկում է փոխել քաղաքակրթական վեկտորը: Նա հիշեց, որ իրենից պահանջվեց մեկ տարի, մինչև կարողացավ հասնել նրան, որ իր թատրոնի աշխատակիցներն աշխատեն օրենքով:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 516

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ